Այսօր խորհրդարանում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դիմեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` հարց բարձրացնելով սահմանային լարվածության մասին:
Պատգամավորին պատասխանելով` նախարարը նշեց. «Հակառակորդի կողմից անընդհատ խախտումները նորություն չեն մեզ համար: Մենք պետք է հասկանանք և համակերպվենք իրավիճակի հետ, քանի որ մենք ունենք հակամարտության խնդիր: Խաղաղության խնդիրը վերջնական լուծված չէ, ուստի մենք պետք է մեր հակառակորդի, այսպես ասած, «ռազմատենչ եռանդը» լուծենք հակագործողությունների կամ կանխարգելիչ գործողությունների միջոցով»,- ասաց պարոն Օհանյանը` հավելելով, որ միայն ինժեներական կառույցների, դիտարկման, հայտնաբերման, նշանառման և խոցման միջոցների շնորհիվ զինված ուժերը կկարողանան չեզոքացնել հակառակորդի ակտիվացումը: