«Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» հետ 17 օրյա զինված հարձակումների և բախումների ընթացքում արդեն իսկ զոհվել է 1000-ից ավելի խաղաղ քաղաքացիական: Այս մասին լրագրողին հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը:
Ինչպես տեղեկանում ենք itar-tass-ից՝ խաղաղ բնակիչներից մեծամասնությունը սպանվել էին Իրաքի հյուսիսում, որի նկատմամբ մասամբ վերահսկողություն էին սահմանել էքստրեմիստները: Անհրաժեշտ է նաև նշել, որ այս թիվը ներառում է հիմնականում հաստատված տվյալներ, որոնց մեջ ներառվում են քաղաքացիականների, ոստիկանների ու զինվորների արտադատական մահապատիժները:
Հաղորդվում է նաև, որ Իրաքյան պաշտպանական ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերադարձնել ռազմականորեն շատ կարևոր բնակեցված կետեր՝ Սիրիայի և Հորդանանի սահմաններին մոտ գտնվող: Իշխանականներին հաջողվել է հետ գրավել Էլ-Վալիդ և Թուրեյբիլ քաղաքները: