Երեկ Հայաստանում կայանալիք Իրինա Ալեգրովայի համերգը չեղյալ է համարվել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը համերգը անպայմանորեն Երևանում կկայանա ապրիլի 6-ին: Երգչուհին հանկարծակի վատ է զգացել, ինչի արդյունքում չի կարողացել բեմ դուրս գալ:
Արդեն իսկ հաղորդվել է, որ Ալեգրովան հոսպիատալացվել է հայկական հիվանդանոցներից մեկում:
«Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ ամեն հնարավորը, որ մեր հանդիպումը կայանա: Սակայն հանգամանքները մեզանից ուժեղ են: Ես ինձ շատ վատ եմ զգում և այսօր չեմ կարող բեմ դուրս գալ»,- ասվում է Ալեգրովայի հղման մեջ, որը համերգի կազմակերպիչները ընթերցել են հավաքվածների համար:
Նա նաև խնդրել է հանդիսատեսին դեն չնետել տոմսերը, քանի որ համերգը անպայմաներոն կկայանա Երևանում ապրիլի 6-ին: