Համացանցում շփվելով մի երիտասարդի հետ 25 ամյա Հադիջան ներքաշվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մեջ, CNN-ի հետ զրույցում հայտնել է նա: Հադիջան Սիրիայում ապրել, մեծացել ու աշխատել է ուսուցչուհի: Վերջերս Հադիջան համացանցում ծանոթացել է մի թունիսցու հետ և տեղափոխվել Ռաքքա քաղաք։ Թունիսցին նրան խոստացել է, որ այնտեղ կկարողանան ամուսնանալ։ Ռաքքայում աղջիկն ընդգրկվել է 25-30 կանանցից բաղկացած Khansa'a խմբում, որի խնդիրն է եղել հսկել փողոցները և քաղաքի կանանց, որոնց հագուստը պետք է համապատասխանի «Իսլամական պետության» կանոններին:

«Մենք քայլում էինք փողոցներով, վերահսկելով բոլորին: Ես զգում էի իմ կարևորությունն ու իշխանությունը»: Սակայն դա երկար չտևեց: Իսլամիստները ցուցադրել էին իրենց վայրագ վերաբերմունքը թե՛ կանանց, թե՛ մարդկանց հանդեպ: Հադիջան վախեցել էր: 

Նախկին իսլամիստական կինը հայտնել է նաև, որ խմբի հրամանատարը ստիպելով փորձել է ամուսնանալ իր հետ, սակայն, Հադիջան փախել է Սիրիայից Թուրքիայի սահմանով:

Մանրամասները՝ CNN-ի տեսանյութում: