Չինարի գյուղում այսօր տեղի կունենա Ադրբեջանում գերի ընկած ու հաջորդ օրը սպանված Կարեն Պետրոսյանի հուղարկավորության արարողությունը: Հուղարկավորության մասին YerevanNews.am-ին տեղեկացրեց գյուղապետ Սամվել Սաղոյանը: 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան են տեղափոխել հոկտեմբերի 10-ին: 

Հիշեցնենք նաև, որ Չինարի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել Ադրբեջան օգոստոսի 7ին և հաջորդ օրն իսկ սպանվել ադրբեջանական իշխանությունների կողմից: