Այսօր՝ հոկտոմբերի 16-ին, կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Եկմալյան 4-16 տարածքի նախկին բնակիչները: Քանի որ իրենց պահանջը անտեսվեց և կառավարարության շենքից ոչ մի պաշտոնյա դուրս չեկավ, որոշեցին փակել Հանրապետության հրապարակի գլխավոր փողոցը:
Ոստիկանները թույլ չեն տվել փակել փողոցը: Մեր թղթակցի փոխանցմամբ, Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանի՝ ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, նրանք բացել են փողոցը:
Նշենք, որ քաղաքացիները պահանջում են իրենց նախկին տները, որոնք 2006 թվականին իրենցից զավթել են պետական կարիքների համար: