Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է հայազգի խոշոր ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին կալանավորելու հայցը: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասսը հղվելով դատարանի մամլո քարտուղար Աննա Ֆադեևայի խոսքերին:
Լ. Հայրապետյանին մեղադրում են փողերի յուրացման ու լվացման մեջ, որոնք ձեռք են բերվել հացագործ ճանապարհով: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդագիրը, խափանման միջոց կիրառելով ձերբակալումը մինչև սեպտեմբերի 15-ը:
Տվյալ քրեական գործի հետախուզության շրջանակներում արգելանք է կիրառվել նաև «Башнефть» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն. ռուբլին:
Դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել, որ նա կարող էր օգտագործելով իր կապերը հեռանալ երկրից կամ ինչ-որ կերպ ազդել դատավարության մասնակիցների վրա: Հիշեցնենք նաև, որ Լևոն Հայրապետյանը համարվում է հայազգի ամենահարուստ գործարարներից մեկը, ինչպես նաև հայտնի է իր բարեգործական գործունեությամբ: Լևոն Հայրապետյանը համարվում է միջազգային մակարդակի լոբբիստ` թե՛ Ցեղասպանության, թե՛ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերում: Բացի այդ, վերջին շրջանում նա հանդես էր գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ: