ՌԴ հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ մեղադրվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մի խումբ մարդկանց երաշխավորությամբ ցանկանում են ազատել: Այդ մարդականց թվում է Մարկ Զախարովը և Ալեքսանդր Շիրվինդտը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ Հայրապետյանին երաշխավոր կանգնելու պատրաստակամություն են հայտնել նաև նրա հարազատները, ակադեմիկոսներ, ինչպես նաև Ռուսաստանում հայ առաքելական թեմի առաջնորդը: Հայրապետյանին զորակցելու համար դատարան էին եկել նրա հարյուրից ավելի բարեկամներ ու ընկերներ: Դատարանի դահլիճում չտեղավորվածների համար հեռարձակում է ապահովվել:

Նշենք նաև, որ հենց դատավարության ժամանակ կտրուկ վատացել է Հայրապետյանի առողջությունը: Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայ գործարարը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով: