Հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը ճանաչվել է իրավաչափ: Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր չի բավարարել շրջանային դատարանում գործարարի ներկայացուցչի շահերը ներկայացնող պաշտպանի հայցը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել էին վճիռը՝ նշելով, որ գործարարը առողջական լուրջ խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՌԴ հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի միջնորդությամբ Հայրապետյանին կալանավորել է մինչև սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել տվյալ որոշման հետ և բողոքարկել է այն Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում: