ԱՄՆ-ի իշխանությունները այսօր հաստատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին դաժանաբար մահապատժի մասին տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ լրագրող Ջեյմս Ֆոուլիին Սիրիայում ձերբակալել էին 2012 թվականի նոյեմբերից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է Սեդրակ Մկրտչյանը: Նա մասնավորապես գրել է.

«Սիրիայի արևելքը ու Իրաքի ողջ հյուսիսային մասը զավթած Իսլամական պետության փառապանծ ռազմիկները գլխատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիին, որին առևանգել էին դեռևս 2012-ին։ Նպատակը՝ ԱՄՆ-ին կոչ անել դադարեցնել հարձակումները ԻՍԻՍ զորքերի դեմ։ Հաջորդը, ըստ տարածած տեսագրության լինելու է Թայմ, World Affairs Journal ու մի շարք հեղինակավոր պարբերականների հետ աշխատած Սթիվեն Սոտլոֆը»։

Հիշեցնենք, որ նշված Սթիվեն Սոտլոֆը 2013թ-ից է գերի ընկել «Իսլամական պետություն» անվանմամբ  խմբավորման զինյալների մոտ: 

«Աստված հոգիները լուսավորի բոլոր նրանց, ովքեր զոհ են գնացել ու դեռ գնալու են այս հրեշներին՝ իսլամիստներին էլ, իբր ժողովրդավարության համար տարածշրջանը կործանողներին էլ»,- վերջում իր ցավակցությունն է հայտնել ֆեյսբուքյան օգտատերը: