Մահից 3 ժամ առաջ Բորիս Նեմցովը իր վերջին հարցազրույցն է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին՝ մարտի 1-ին կայանալիք «Գարուն» երթի մասին:

«Մենք մշակել ու հրապարակել են մեր երթի պահանջները: Կան քաղաքական բնույթի, եւ կան սոցիալ-տնտեսական բնույթի պահանջներ»,-նշել է Նեմցովը:

«Անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի հետ, անցկացնել արդար ընտրություններ՝ ընդդիմության մասնակցությամբ, չեղյալ հայտարարել գրաքննությունը, բոլոր անհայտ կոռուպցիոն գործերը պետք է հասցվեն դատարան, բյուջեի ապակենտրոնացում 50/50, ավելացնել առողջապահության եւ կրթության ծախսերը՝ պաշտպանական ծախսերը կրճատելու հաշվին»,-սրանք են ընդդիմության պահանջները, որոնք հարցազրույցում նշել է Բորիս Նեմցովը:

Հիշեցնենք, որ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Սպանությունը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Նախնական տվյալներով անհայտ անձը կրակել է Նեմցովին մեջքից, երբ նա ուղեկցուհու հետ քայլում էր Մեծ Մոսկվորեցկի կամուրջով: