««Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են։ Աշխատակիցները դժգոհում են, որ արտաժամ աշխատանքի դիմաց նախատեսված աշխատավարձն ուշացնում են։ «Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն»,–մեր թղթակցին ասել է ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արտաժամի համար նախատեսված գումարը դեռ չեն ստացել։
«Մեր համբերության բաժակը չէր լցվի, եթե արտադրամասի տարածքը 5 րոպե շուտ լքելու դեպքում մեր հիմնական աշխատավարձից զգալի տոկոսներ չպահեին։ Մենք արտադրամասից 5 րոպե շուտ ենք դուրս գալիս, քանի որ հանդերձասրահ հասնելու համար ամենաքիչը 10 րոպե է պահանջվում։ Թող գումար պահեն այն դեպքում, երբ գործարանի տարածքը 5 րոպե շուտ լքենք, իսկ իրականում գործարանի տարածքը 30 րոպե ուշ ենք լքում»,–ասաց աշխատակիցը։ Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, իրենք գործադուլ կանեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					