Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Բորուսիայի» ֆուտբոլիստ  Իլկայ Գյունդողանը բաց են թողել թիմի մարզումը: Այս մասին հայտնում է transfermarkt.de-ն:

Կայքում նշվում է, որ Մխիթարյանը մարզումը բաց է թողել աքիլլեսյան ջլի թեթև վնասվածքի պատճառով, իսկ  Գյունդողանը ՝բրոնխիտի պատճառով:

Միևնույն ժամանակ, նշված է, որ  Կևին Գրոսկրոյցը, ով սրունքի հետ կապված խնդիրներ ուներ, վերսկսել է իր  մարզումները: