Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շտապ՝ այս պահին ոստիկանությունը գնացել է ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարան (ք, Երևան, Ավան-Առինջ, 3/2, բն.25) և փորձում է ներխուժել ներս: Բոլոր լրագրողների խնդրվում է շտապ կարգով միջամտել...:

Որպես փաստաբան գնում եմ Կենտրոնի ոստիկանության բաժին, բերման ենթարկված երեխեքի հետևից, բոլոր լրագրողներին ու իրավապաշտպաններին կոչ եմ անում գալ այնտեղ...»