Երեկ՝ մարտի 8-ին Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրայի զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:
Հիշեցնենք, որ վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Ա. Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը:
Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
Հիշեցնենք նաև, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը անհետացել էր փետրվարի 21-ի առավոտյան: 1989թ.ծնված Արթուր Աֆյանի կինը Ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ ամուսնու հետ չի կարողանում կապ հաստատել: