Համաձայն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի թվով 4 զինծառայող՝ երեք սպա և մեկ պայմանագրային ծառայող վիրավորվել էին ականի պայթյունի հետևանքով:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerevannews.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ զինծառայողները արդեն գտնվում են Երևանում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն: