21-րդ դարում համակարգիչը մեծ դեր է խաղում բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց համակարգչի, համացանցի և դրանց կից տարբեր ծառայությունների: Այս երկու անհրաժեշտությունները մուտք են գործել նաև գործարար միջավայր՝ դառնալով գովազդային գործիքներից ամենակարևորն ու պահանջվածը: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կոգնեն առավել արդյունավետ օգտագործել «Photoshop» ծրագիրը:
- Սեղմեք «Tab» ստեղնը և ծրագիրը ավտոմատ կթաքցնի բոլոր գործիքները, իսկ «Shift+Tab» սեղմելու դեպքում՝ միայն գունապնակները,
- «Alt+Ctrl+A» սեղմելու դեպքում կընտրվեն բոլոր շերտերը, որոնց վրա աշխատում եք,
- «Caps Lock»-ը կփոխարինի ձեր կուրսորը առավել հստակ նիշով,
- Սեղմեք «F» ստեղնը և դուք կարող եք ընտրել էկրանի 3 տարբեր ռեժիմներից մեկը՝ ըստ ձեր ցանկության,
- Վրձինի կամ մատիտի միջոցով ուղիղ գիծ գծելու համար նշեք սկզբի կետը այնուհետև «Shift»-ի օգնությամբ տարեք գիծը մինչև վերջ:
«Մոշն Թայմ» ընկերությունը շարունակբար կներկայացնի ձեզ խորհուրդներ և գաղտնիքներ «Photoshop» ծրագրի հետ կապված, որը դարձել է յուրաքանչյուր մարքեթոլոգի բազային գործիքներից մեկը: