ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Ինչպես հաղորդում է РИА-Новости կայքը Ռուսաստանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Ասօր ես ստորագրել եմ ԵՏՄ մասին պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը: Դա մեր մոտ գործընկերների և դաշնակիցների հետ ինտեգրմանն ուղղված աշխատանքում կարևոր փուլ է»:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 26-ին վավերացրել էր ԵՏՄ (Եվրասիական Տնտեսական Միության) պայմանագիրը: Այն մայիսին ստորագրել էին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:
Այս փաստաթղթի ստորագրմամբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը անցում կատարեցին ԵՏՄ ինտեգրման հաջորդ փուլին: Հիշեցնենք նաև, որ այն ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում։