EOnline-ը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին գալու են Հայաստան, ։ Աղբյուրը տեղեկացրել է, որ Քիմն ու նրա քույրերը՝ Քլոեն եւ Քորթնին, առաջին անգամ պատրաստվում են այցելել իրենց պատմական հայրենիքը։ Ինչպես հայտնել է աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, քույրերը նաև իրենց երեխաներին կբերեն Հայաստան. Քիմն իր դստերը՝ Նորթին, իսկ Քորթնին իր երեխաներին՝ Մեյսոնին, Պենելոպային և Ռեյգանին։
Այս այցելության ժամանակ հայտնի աստղերին միգուցե միանա նաև Քանիե Ուսեթը, եթե նրա համերգային շրջագայությունները խոչընդոտ չհանդիսանան։
«Քիմը միշտ երազել է Հայաստան գնալու մասին. այնտեղ են նրա արմատները»,- հայտնել է աղբյուրը: