«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Անդրանիկ Հակոբյանի կնոջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ ԲՊԱԷՀ կողմից հրապարակված հայտարարագրում կարդում ենք, որ Ռուզաննա Հակոբյանի հայտարարգչած դրամական միջոցները կազմում են 5,2 մլն դրամ և 3200 դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 8 մլն 92 հազար դրամ: Եթե դատավորի եկամուտներն ստացվել են բացառապես աշխատավարձից, ապա նրա ամուսնու եկամուտները ինչպես վերը նշեցինք, ձևավորվում են նաև նվիրատվություններից:
Անդրանիկ Հակոբյանը 2013-ին հայտարարագրել է 2,5 մլն դրամ և 44 հազար 700 դոլարի չափով դրամական միջոցներ, ինչպես նաև 5,5 մլն դրամի և 9200 դոլարի չափով տարեկան եկամուտներ: Եկամուտներից 4 մլն դրամը Հակոբյանն ստացել է որպես կենսաթոշակ, ընդամենը 1,5 մլն-ը՝ աշխատավարձ, իսկ ահա 9200 դոլարը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում