Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Դաշնության Խորհրդին չեղարկել՝ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում օգտագործվելու մասին որոշումը: Սրա մասին հաղորդել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրիյ Պեսկովը:
Պուտինը առաջարկել է չեղարկել 2014թ-ի մարտի 1-ի որոշումը, կապված Ուկրաինայի արևելյան շրջաններում տիրող իրավիճակի կարգավորման համար սկսված եռակողմ բանակցությունների հետ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Պուտինը այսօր այս մասին համապատասխան նամակ է ուղարկել Դաշնության Խորհրդի նախագահ՝ Վալենտինա Մատվիենկոյի անունով: