Հայաստանի ր Ադրբեջանի նախագահների միջև կազմակերպված հանդիպումը արդյունավետ է եղել: Այս մասին գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Twitter-ում:
Ինչպես հայտնի հանդիպումը կազմակերպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Խոսելով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում երեկ տեղի ունեցած հանդիպման մասին Ուորլիքը գրել է.
«Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Մենք պատրաստ ենք օգնել»:
Հիշեցնենք նաև, որ նախագահը մասնակցել մասնակցել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերում ներդրում կատարող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: