Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի խնդրին: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ո′չ քրեական գործին, ո′չ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին: Նա խոստացավ ծանոթանալ գործին և տեղեկացնել մեզ»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՌԴ հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: