ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով զբաղվող խորհրդական Սյուզան Ռայսը հայտնել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին տրամադրել է իր  իր ռազմական բազան՝ մեղմացնելու Սիրիայի ընդդիմության պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, հայտնում է CNN-ը:

Դեռևս շարունակվող հարձակման արդյունքում արդեն 500 մարդ զոհվել է, և մոտավորապես 200 մարդ փախել է հարևան Թուրքիա: 

Հիշեցնեք, որ ահաբեկչական «Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները սեպտեմբերի սկզբին  հարձակում սկսեցին Սիրիայի Քոբան քաղաքի վրա:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ներկայացրել է այս ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իր սեփական ծրագիրը, որը և իրենից ներկայացնում է օդային հարձակումների համախումբ: Նախագահի ծրագրով իսլամիստներին հնարավոր կլինի ոչնչացնել Մերձավոր Արևելքում նրանց դիքերին օդային հարվածներ հասցնելու միջոցով:

Հշեցնենք, որ Թուրքիայի մի շարք նահանգներում նույնպես բողոքի ակցիաներ ու զանգվածային անկարգություններ են տեղի ունենում:  Ցույցերի պատճառ հանդիսացող Քոբանում տիրող պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների և քուրդ զինյալների միջև, համեմատաբար ավելի մեծ քաղաքները վերածել են ռազմական գոտու: Բողոքի ակցիաներին մասնակցում են հիմնականում քրդերը, քրդական կուսակցությունների կողմնակիցներն ու «Քրդական բանվորական կուսակցությունը»: