Թուրքիայի ավելի քան 20 նահանգներում տիրող զանգվածային անկարգությունների հետևանքով 15 մարդ է մահացել: Ինչպես հայտնել է «HaberTurk» հեռուստաընկերությունը, ավելի քան 6 նահանգներում՝ այդ թվում Դիարբեքիրում, Մուշում և Վանում այսօրվանից պարեկային ժամ է հայտարավել: Նշվում է, որ հատկապես այդ վեց նահանգներում բողոքնորն ու զանգվածային անկարգությունները ավելի վտանգավոր են դարձել:

Սպառնալիքների պատճառով երկու նահանգներում դպրոցներ են փակվել: Երիտասարդական խմբերը հարձակվում են խանութների, տրանսպորտի ու քաղաքային տարբեր կառույցների վրա, քարեր նետում ավտոմեքենաների ու ոստիկանների ուղղությամբ:

Համեմատաբար ավելի մեծ քաղաքները վերածվել են ռազմական գոտու: Բողոքի ակցիաներին մասնակցում են հիմնականում քրդերը, քրդական կուսակցությունների կողմնակիցներն ու «Քրդական բանվորական կուսակցությունը»:

Ցույցերի պատճառ է համարվում Սիրիայի Կոբան քաղաքում տիրող պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների և քուրդ զինյալների միջև:
Անհնազանդությունների հետևանքով բոլոր մահացածները զինված մարդկանց զոհ են դարձել կամ դանակահարվել ու ծեծի ենթարկվել ցույցերի ժամանակ: Տասնյակ մարդիկ այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք նաև, որ երեկ տարահանում էին սիրիական Այն ալ Արաբ (Քոբանի) քաղաքի բնակիչներին: Այս գործին մասնակցում էին մարդասիրական կազմակերպությունները: Ներկա պահին քաղաքի փողոցները զբաղեցնում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները: Տեղի բնակչությունը փախչում էն վախենալով կոտորածից: