Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն, համաձայն Tert.am-ի տեղեկությունների: 

Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը։ Ավելին՝ վերջինս հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից:

Նշենք նաև, որ Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։