«5 տաղավար տոներից մեկն է խաղողօրհենքի տոնը, այլ կերպ ասած Աստվածածնի վերափոխման տոնը»,- իր խոսքում նշեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Վ. Քանահանա Մուրադյանը օգոստոսի 16-ն հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Այն տոնվում, է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Խորհուրդն այն է, որ Աստվածածինը պատարագի ժամանակ իր հոգին ավանդում է: Առաքյալներից մեկը, մի քանի օր ուշացած, գնում է Աստվածածնի գերեզման, բայց մարմինը այնտեղ չի հայտնաբերում: Այսինքն` Քրիստոսը, իր խոստման համաձայն, Մարիամին մարմնով համբարձում է երկինք»:

«Սա իհարկե եկեղեցական կարգն է, սակայն դրա կողքին կա ազգային ավանդույթ՝ խաղաղօրհնեքը: Գիտենք, որ եկեղեցիներում պատարագի ավարտին խաղող էր օրհնվում, իսկ խաղողը խորհրդանշում էր այդ տարվա ամբողջ բերքն ու բարիքը: Օրհնվելով խաղողը` կարծեք թե ամբողջ տարվա բերքն ու բարիքն էր օրհնվում»:


«Մինչ խաղողօրհնեքը պահում են Աստվածածնի պահք՝ խաղողի պաս, որը սկսվում է տոնից մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում խաղող չեն ուտում»:
Քահանան նշեց, որ «Եթե փորձած լինեք, խաղողը խաղողօրհնեքից հետո ավելի համով է, քան առաջ»:

Վերջում նշեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Վ. Քանահանա Մուրադյանը,-«Սուրբ Սարգիս եկեղեցում վաղը Սրբազան Հոր բարձր հանդիսավորությամբ տեղի կունենա սուրբ պատարագի արարողությունը, որի ավարտին կօրհնվի խաղողը և կբաժանվեն ժողովրդին: Նույն պատարագները մատուցվելու են նաև Սուրբ Աստվածածնի անունով եկեղեցիներում»:

Նույն եկեղեցու հոգևոր սպասավոր Հ. սարկավագ Ներսեսյանը վերջում հավելեց, թե ինչ ծրագրեր ունեն ցեղասպանության 100 ամյակի հետ կապված: