ԱԺ-ում շարունակվում է լարված իրավիճակը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը ԱԺ-ից, 20 րոպե ընդմիջման ժամանակ Զարչուհի Փոստանջյանը հավաքել էր խորհրդարանի դահլիճի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` զրկելով նրանց քվեարկության հնարավորությունից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց քարտերով քվեարկելու փոխարեն ձեռք բարձրացնել:
Արդյունքում պարզվեց, որ 77 հոգի կողմ է քվեարկել:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճում բողոքեցին, ասելով, որ սխալ են հաշվել, իրականում 77 հոգի չէր կողմ քվեարկել:
Նրանք բոյկոտեցին ԱԺ նիստը և լքեցին նիստերի դահլիճը:
ԱԺ-ում մնացել են ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:
Հովիկ Աբրահամյանն էլ ընդդիմադիր պատգամավորներին հայտարարեց, որ լքեն դահլիճը, իսկ իրենք ինչ ուզեն կքվեարկեն:
Նշենք, որ լրագրողներն էլ իրենց հերթին էին բողոքի ակցիա իրականացնում և երբ պարզվեց, որ որոշումն ընդունվեց, նրանք օթյակից ապակիներին էին հարվածում և «Դեմ ենք» կոչերով պաստառներ էին ցուցադրումԼ
Հովիկ Աբրահամյանն անվտանգության աշխատակիցներին հորդորեց լրագրողներին կարգի հրավիրել:
Նրանք էլ վերցրել են լրագրողների պաստառները, իսկ ընդդիմադիր պատգամավորները դուրս են եկել և միացել բողոքի ակցիա իրականացնողներին:
Հիշեցնենք,որ Հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը կողմ քվեարկելով որոշումն ընդունվեց: