Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լեւոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը: