Զոհվել է Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչներից մեկը՝ ադրբեջանական զինուժի կրակոցներից: Գնդակոծությունը սկսվել է փետրվարի 5-ին երեկոյան:

Ինչպես YerevanNews.am-ի թղթակցին հայտնի դարձավ, 60-ամյա Վանիկ Ղուկասյանին գնդակը դիպել է իր տան բակում: Գյուղացիների խոսքերով, Ղուկասյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Բերդի հիվանդանոցից Ազատություն ռ/կ-ին հայտնել են, որ հիվանդանոց հասնելու պահին Ղուկասյանը հոգեվարքի մեջ է եղել: Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետը հրաժարվեց այս թեմայով որեւէ բան ասել:

Ուժգին գնդակոծության են ենթարկվել նաեւ Այգեպար եւ Մովսես գյուղերը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական Զինված ուժերի դիպուկահարը կրակ է բացել ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: Կրակի արդյունքում վիրավորվել է 85-ամյա ծերունի՝ Լևոն Անդրեասյանը:  Այժմ նա գտնվում է Բերդի հոսպիտալում: