Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։ Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը համալրվում է նորերով։

 Եվա Ռիվասն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա վատ լուրով կիսվել է երկրպագուների ու հետեւորդների հետ։ Երգչուհին գրել է․ «Իմ ամենամեծ զարդը․․․ նա լքեց ինձ․․ Երկնային արքայություն քեզ, իմ մայրիկ, իմ կյանք»։ Եվայի հետեւորդներն իրենց ցավակցություններն են հայտնել նրան։