1. Ծլիկի գլխավոր գործառույթը

Ծլիկը վերարտադրողական գործառույթ չունի: Դրա դերը կնոջը հաճույք պարգևելն է:

2. Ծլիկը նշանակությամբ համարժեք է առնանդամին 

Ծլիկն էլ առնանդամի պես գլխիկ ունի: Ծլիկի գլխիկում նյարդային վերջավորությունները 2 անգամ շատ են, քան առնադամի գլխիկում՝ 8 000:

 

3. Որտեղ է գտնվում ծլիկը

Ծլիկի գլխիկը գտնվում է ցայլքի ներքևում՝ ամոթաշուրթերի ծալքերի միջև: Բայց դա ծլիկի միայն փոքր մասն է:Ծլիկը ոտքեր ունի, որոնք օղակում են միզուկը և հեշտոցը: Սեռական ակտի ժամանակ ծլիկի արտաքին մասը չի խթանվում, բայց հեշտոցի ներսում շարժվող առնանդամը ծլիկը խթանում է ներսից՝ անուղղակիորեն:

4. Ծլիկն ավելի մեծ է, քան մենք մտածում ենք

Ծլիկի ներսի մասը բաղկացած է սպունգանման մասնիկներից, որոնք նման են առնանդամի սպունգանման մարմիններին, պարզապես ավելի փոքր են:

 

5. Ծլիկն էրեկցիա է ունենում

Արյան հոսքը դեպի սպունգանման մասնիկներ և փափուկ հյուսվածքներ ծլիկի էրեկցիա է առաջացնում: Գրգռվելիս այն կարող է մեծանալ մի քանի անգամ, որոշ կանանց դեպքում՝ 3 անգամ:

6. Ծլիկի չափը տարբեր է լինում

 

Ծլիկի չափը կախված է գենետիկայից, սեռական հորմոնների մակարդակից: Եթե կնոջ օրգանիզմում գենետիկորեն ակտիվ է տեստոստերոնի արտադրությունը, ծլիկը մեծ է լինում:


7. Հեշտոցային օրգազմը կապված է ծլիկի դիրքի հետ

 

Եթե ծլիկը գտնվում է հեշտոցի մուտքից 2,5 սմ-ից պակաս հեռու, կնոջ համար հեշտ կլինի հեշտոցային օրգազմ ապրել: Որքան մեծ է այս հեռավորությունը, այնքան կնոջ համար դժվար է հեշտոցային օրգազմ ապրել:

8. Կանայք կարող են օրգազմի հասնել նույնքան հեշտ, որքան տղամարդիկ

Ֆիզիոլոգիական տեսանկյունից կնոջ օրգանիզմը նախատրամադրված է օրգազմ ստանալու: Այն, որ կնոջն օրգազմի հասցնելը դժվար է, առասպել է: