Մահացել է Արամ MP3-ի հայրը։ Երաժիշտն այդ մասին հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ։

«4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես...

Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:

Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սեւ օր:

Այսօր ես կորցրեցի իմ ՀՈՐԸ:

Հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյան գերեզմանատան մոտ գտնվող Լուար սգո N 1 սրահում, 23.06.2020թ-ին ժամը 18:00-ին»,- գրել է նա։