Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

 

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Երբեք չեք կարող օվկիանոսը հատել, եթե վախենում ես տեսադաշտից կորցնել ափը։ Քրիստափոր Կոլումբոս»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ գեղեցկություն ունեք»։