Ռուս բժիշկ-դիետոլոգ, նուտրիցիոլոգ Աննա Բելոուսովան թվել է աչքերի առողջության համար օգտակար մթերքները:
«Առաջինը հապալասն է։ Եթե սեզոնը չէ, հնարավոր է օգտագործել սառեցված հատապտուղները։ Սակայն հատապտուղներից մուրաբա պատրաստել չարժե, դրանում աչքի համար օգտակար նյութերը չեն պահպանվում։ Հապալասում առկա նյութերը խթանում են արյան միկրոշրջանառությունը և աչքի նյարդի սնուցումը»,- ասել է Բելոուսովան:
Փորձագետը նաև խորհուրդ է տվել օգտագործել գազար. Նրա խոսքով այն բարելավում է մշուշված տեսողությունը։ Դիետոլոգը նշել է, որ ջերմային մշակման ժամանակ բանջարեղենի կազմում բարելավվում է բետա-կարոտինը։ Հում վիճակում գազարը նույնպես օգտակար է աչքերի համար:
Բժիշկը նշել է, որ մաստակը բարելավում է արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում այն ծամել ողջամիտ ժամանակահատվածում:
Զգալի քանակությամբ բետա-կարոտին է պարունակվում նաև կանաչիների մեջ՝ մաղադանոս, սոխ և սամիթ: Սակայն Բելոուսովան ընդգծել է, որ կանաչու՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել վարիկոզի, ինչպես նաև 35-ից բարձր տարիքի մարդկանց մոտ հոդատապի զարգացման ռիսկի: