Ո՞ր մթերքներն են կայունացնում ուղեղի աշխատանքը, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, թերապևտ Յարոսլավ Աշիխմինը։

Բժիշկը նշել է, որ ուղեղի բջիջներին անհրաժեշտ են որոշակի սննդանյութեր՝ իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, նրանց անհրաժեշտ է օմեգա-3 ճարպաթթուներ, ասել է Աշիխմինը։

«Դիետան պետք է անընդհատ հարստացնել օմեգա-3 ճարպաթթուներով՝ կա՛մ բնական աղբյուրներից՝ սննդից, կա՛մ օգտագործել հավելումներ»,- խորհուրդ է տվել նա։

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ է ձկան միսը: Նա հավելել է, որ ուղեղի համար օգտակար այլ նյութեր կան մրգերի և բանջարեղենի մեջ: Սուրճը, թեյն ու շոկոլադը նույնպես օգնում են ուղեղի աշխատանքին։ Սակայն, եթե թեյն անվտանգ է, ապա սուրճն ու շոկոլադը չարաշահել չի կարելի, զգուշացրել է նա։

«Անվտանգ է համարվում օրական մինչև չորս բաժակ սուրճը, թեյի համար նման նորմեր չկան, այն ավելի անվտանգ է, կարող եք օգտագործել այնքան, որքան ցանկանում եք: Շոկոլադը նույնպես ֆունկցիոնալ սնուցման տեսակներից է, այն դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա, օպտիմալ մակարդակը շաբաթական 50 գրամ է»,- պարզաբանել է Աշիխմինը։

Բացի այդ, ընդհատվող ծոմապահությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ուղեղի վիճակի վրա, եզրափակել է բժիշկը