Այսօր՝ հունիսի 27-ին, Վարդուհի Վարդանյանը կդառնար 41 տարեկան...
Երգչուհին 11 տարի առաջ անսպասելի հեռացավ կյանքից՝ ողբերգական ավտովթարի պատճառով: Վթարված մեքենայում նրա հետ եղել է նաեւ հումորիստ Արմուշը, որը թեթեւ վնասվածքներ էր ստացել:
Իր Instagram-ում դերասանը հրապարակել է Վարդուհու նկարն ու հուզիչ գրառում արել.
«Ծնունդդ շնորհավոր, հրաշքս: Կարոտել եմ, կարոտում եմ, կարոտելու եմ՝ մինչեւ հանդիպելը»:
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Վարդուհի Վարդանյանը, Արմուշը եւ եւս մեկ ուղեւոր Մարտունիում համերգից հետո վերադառնալիս են եղել Երեւան, երբ տեղի է ունեցել ավտովթարը, որի արդյունքում երգչուհին տեղում մահացել է: Մյուս ուղեւորները տեղափոխվել էին հիվանդանոց:
Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE