Երեկ մի շարք երկրներում նշվում էր Մարտի 8-ը։ Ու այդ կապակցությամբ կանանց շնորհավորել է նաև Քիմ Քարդաշյանը(հաշվի առնելով ժամանակային տարբերությունը՝ նրանց մոտ դեռ մարտի 8-ն է)։

Իր Instagram-ում հայուհին երկու լուսանկար է հրապարակել։ Դրանցից մեկը ՝ Vogue India ամսագրի համար ֆոտոշարքից, որը դուք տեսնումե նք, որպես մեր այս նյութի գլխավոր նկար, հեռուստաաստղը այսպես է ստորագրել

«Ուժեղ կանայք ուժ են հաղորդում մյուս կանանց»:

Իսկ երկրորդ լուսանկարում Քորթնին, Քլոեն ու Քիմն են պատկերված։ Լուսանկարը արվել է քույրերի Տոկիո կատարած վերջին ուղևորության ժամանակ։

«Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա առթիվ»,- մակագրել էր լուսանկարը Քիմը։

Նյութի աղբյուրը`  NEWS.am