Yelaket.am-ը գրում է․

Գենետիկան մեծ դեր ունի առողջության ձևավորման գործում, ուստի մոր հիվանդությունները հաճախ են ժառանգաբար փոխանցվում նրա երեխաներին:

Ըստ գիտական ապացույցի, մեծ է հավանականությունը, որ օստեոպորոզ(ոսկրերի հիվանդություն) ունեցող մայրը իր դստերը կժառանգի տվյալ հիվանդությունը:

Հարվարդի գիտնականները գենետիկ կապ են գտել մայրերի և նրանց դուստրերի դեպրեսիաների միջև:

Գենետիկան մեծ դեր ունի նաև աչքի հիվանդությունների զարգացման մեջ, ներառյալ գլաուկոմա՝ տեսանյարդի հիվանդությունը:

Մեկ այլ տհաճ հիվանդություն, որը հաճախ է ժառանգվում միգրին է: Ըստ Mayo Clinic- ի ամերիկացի գիտնականների, վերջինս կանանց մոտ երեք անգամ ավելի է հանդիպում, քան տղամարդկանց. պատճառը հորմոնների ազդեցությունն է: Միգին ունեցող հիվանդների 70% -ից մինչև 80% -ի հարազատները նույնպես ունեն այդ գլխացավերը:

Դեմենցիա ունեցող(մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատում)զոհերի գրեթե երկու երրորդը կանայք են: Դրա պատճառը չի հաստատվել, բայց դա կապված չէ այն հանգամանքի հետ, որ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Հետազոտողները չեն բացառում, որ այս դեպքում ժառանգությունը նույնպես դեր է խաղում:

Ի դեպ, ժառանգությամբ փոխանցվում են ոչ միայն հիվանդությունները: Օրինակ, դստեր քաշը, մարմնի ձևը, մարզական պատրասվածության մակարդակը համընկնում է մոր ունեցած ցուցանիշների հետ: Ապացուցված է, որ կնոջ հղիության և պտղաբերության բոլոր խնդիրները շատ հաճախ են արտացոլում իր մոր հետ տեղի ունեցածը: Ցավոք, սա վերաբերում է նաև հետծննդաբերական դեպրեսիայի խնդիրներին:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am