Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում ընկերների հետ, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Այս անգամ Սոֆիի միկրոբլոգում հրապարակած լուսանկարում նա հեռուստահաղորդավարուհի-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ու մյուս ընկերների հետ է:
Սոֆին մեկնաբանել է գրավիչ լուսանկարը հեշթեգների միջոցով՝ գրելով «խենթ աղջիկներ», «խենթ օր», «մի հապաղիր՝ լայքիր»:
Ավելի վաղ 36-ամյա Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Սոֆի Մխեյանի եւ կրկին այլ ընկերների հետ էր:
Նազենիի տեղադրած լուսանկարում նրանք նստած էին հատակին, նա կրում էր պատառոտված ջինսե տաբատ, ամառային վերնաշապիկ եւ փայլուն սպորտային կոշիկներ: Լուսանկարներից մեկին կից նա գրել էր. «Երազում ենք…)», մյուսին կից՝ «Երեւան ջան»: