Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա գտնվում է Արցախում՝ Շուշի քաղաքում: Սոֆին իր տեղադրած լոսւանկարում գտնվում է տանկի վրա: Լուսանկարին կից երգչուհին որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում հմայիչ լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր տանկի վրա: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին նստած էր, իսկ հագին զգեստ էր, որն էլ բացվելով ընգծել էր նրա գեղեցիկ ոտքերը:

Հմայիչ լուսանկարին կից խաղաղության մասին գրել էր. «Մտանք... ՇՈՒՇԻ )) !!! Մեր զենքը մեր Խաղաղությունն է Երկրի ներսում, միայն այդ դեպքում կկարողանանք հաղթել արտաքին թշնամուն։

Հ.Գ. Իսկ ո՞րն է ձեր սիրած վայրը Արցախում))»: