Շատերը կարծում են, որ արթնանալուց հետո սուրճ խմելով ավելի արագ են ուժ և էներգիա հավաքում, բայց ամեն ինչ այլ կերպ է:

Այդ դեպքում կոֆեինն օրգանիզմի, այսպես կոչված, «խափանման» պատճառ է դառնում՝ ուժգին տագնապի տեսքով, ինչի հետևանքով մարդը հոգնածություն է զգում:

Ըստ գիտնականների՝ արթնանալուց հետո բարձրանում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը, իսկ սուրճը միայն ավելի վատթարացնում է վիճակը: Այսպիսի իրավիճակից խուսափելու համար խորհուրդ է տրվում սուրճ օգտագործել արթնանալուց 3-4 ժամ անց:

Բացի այդ՝ ցերեկը՝ ժամը երեքից հետո, սուրճ պետք է խմել փոքրիկ բաժակներով, ուստի պետք է հաշվարկել դրա ընդունման ժամանակը: