Երգչուհի Սիրուշոն Instagram-ում այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների: Իսկ տեղադրած լուսանկարների եւ կատարած գրառումների միջոցով երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր համերգային շրջագայությունները, իրականացվող եւ սպասվելիք նախագծերը։

Երգչուհի Սիրուշոն օրեր առաջ Ֆրանսիայում էր՝ Լիոն քաղաքում, որտեղ տեղի ունեցան համերգներ եւ «Արմատ» շրջագայության նկարահանումները, տարբեր հանդիպումներ, որոնց մասին տեղեկանում էինք երգչուհու միկրոբլոգի էջից։ Սիրուշոն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին պարբերաբար տեղեկացնում է իր նորությունների մասին՝ տեղադրելով տարբեր լուսանկարներ եւ տեսանյութեր։

Այսօր երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ երգչուհու դեմքին մեղմ հպվել է արեւը, իսկ նրան լուսանկարում են։ Սա կարելի է ասել կադրից դուրս արված լուսանկար է, ինչի մասին Սիրուշոն խոսել է մեկնաբանության հատվածում՝ գրելով․

 

«Տեսախցիկից այն կողմ այնքան բան, որ չեք տեսնում...»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ցուցադրել էր իր պարը։ Սիրուշոն փողոցում էր, նա երկու անձանց հետ պարում էր գեղեցիկ պար)))) Ոճային կերպարով աչքի ընկնող երգչուհին տեսանյութին կից նաեւ մեկնաբանություն էր թողել։ Նա գրել էր․«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ ու նպաստել նրան, որ մենք անընդհատ ժպտում և պարում էինք )))»։