Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Այսօր Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում կրկին հանդես է եկել հմայիչ տեսքով։ Ժպիտ պարգեւող լուսանկարին կից հաղորդավարուհին խոսելով աշնան, մարդկանց մասին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․

 

«Մեր խառնուխշտիկ օրերի մեջ, անհանգիստ կամ անտարբեր ցնցումների հորձանուտում, աշնանային անձրևների ու արևի հատուկենտ ներկայության անցուղիներում մեզ մնալու է Մարդը՝ իր ժպիտով, միևնույն է հիշելու ենք լավը, ժպտալու ենք անցած- գնացած օրերին ու զարմանանք, որ երբևէ զայրացել ենք կծու կամ դառը խոսքից։ Հասկանանք, որ փոքրոգությունն այդ դարում վարակիչ էր, որ մարդիկ հիվանդացել էին ու Մարդ- անհատը կռիվ էր տալիս... բարությամբ ու հավատքով։

Հասկանանք, որ առանց ընկերոջ ու նրա գոյության մարդը բանականից վերածվում է ...անասնականի,առանց սիրո՝ լոկ բնազդի, առանց հոգու՝ մսի կտորի...

Որոշ Մարդկանց միշտ թվում է, թե իրենք անմահ են, կատարյալ կամ բացառիկ )

Անմահը Հոգին է... Մարմինները՝ գնացական)

բայց դե երանի գոնե այն Մարդկանց, որոնք ապրելով՝ գեղեցիկի( լայն առումով) ու սիրո հետքն են թողնում, այլ ոչ՝ չկամության ու տմարդության։

Աշունն ամենալավ էտապն է մտածելու, վերաիմաստավորելու, կարդալու, ու վերջապես ինքդ քեզ լսելու։

Իսկ Անձրևները... կսրբեն- կտանեն աշխարհի աղտն ու բամբասանքը, Քաղաքի փողոցները մաքրելով անօդ ու անկամ իրականությունից։

Ես շատ եմ սիրում Երևանյան աշունը)»։