Մոսկվայում մահացել է հայտնի DJ և մոդել Ժաննա Ռասկազովան: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Հայտնի է, որ երեկ Ժաննան իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը: Շտապօգնություն են կանչել, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նշվում է, որ մոդելի մահվան պատճառներից մեկը թմրանյութերի չարաշահումն է, սակայն նրա գործընկերները լրագրողների հետ զրույցում ասել են, որ մոդելը թմրանյութեր չի օգտագործել:

Ժաննա Ռասկազովան ծնվել է Կիևում 1990 թվականին: Նա Մոսկվա է տեղափոխվել և սկսել է հանդես գալ որպես DJ Playboy: Նա նաև մի քանի հայտնի ամսագրերի համար է նկարահանվել և հայտնվել ամսագրերի շապիկներին: