Քիմ, Քորթնի և Քլոյե Քարդաշյանները ներկայացրել են միասնական ուժերով ստեղծված Diamonds Collection օծանելիքի հավաքածուն: Այն կներկայանա KKW Fragrance բրենդի ներքո:

Հավաքածուն բաղկացած է 3 օծանելիքից, որոնք հիշեցնում են ադամանդի տարբեր գույները՝ Yellow, որն ունի վանիլի բույր, Diamond-ը` ծաղկային բույրով և Pink-ը, որը ևս ծաղկային բույր ունի:

Diamonds Collection-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 8-ից, դրա 30 մլ արժեքը կկազմի 40 դոլար: