Սիրիայում ահաբեկիչներից մեկը վերցրել է կառավարական զորքերի սպանված զինծառայողի հեռախոսը և զանգահարել նրա մորը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Syrian Civil War Map»-ի թվիթերյան էջում։

Նշվում է, որ ահաբեկիչները ծաղրել են զինծառայողի մորը և ասել են, որ նրա որդուն գլխատել են Իդլիբի արևելքում: Նշվում է նաև, որ կադրերում պատկերված են Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորման անդամները: