Ինչպես հայտնել էինք, երեկ ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել՝ տալով 4 զոհ, 5 վիրավոր։

Հայկական կողմը հայտնել էր, որ կորուստներ չի ունեցել։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում են դիակ տեղափոխող մեքենաների կադրերը։