Սոցցանցերում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ենթադրաբար հայկական զինուժի վերցրած նոր դիրքն է։ Ըստ Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարի ՀՀ զինծառայողները հակառակորդից նոր տարածքներ են վերցրել` Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող Սև սար (Ղարա Դաշ) կոչվող բարձունքը:

 «Վերևի նկարում այդ բարձունքից դեպի Թովուզի շրջանի խորքը բացվող տեսարանն է, նկարը արված է մեր տղաների նոր դիրքերից, իսկ ներքևի նկարում այդ բարձունքն է` Ադրբեջանի կողմից», – նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ տեղեկատվության աղբյուրը չի հանդիսանում պետական պաշտոնական աղբյուր, այլ վերցված է սոցցանցի օգտատերերի ներկայացված տեղեկություններից։