ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ:

«Կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստությունն են իրականացնում, և նրանց թռիչքները որևէ առնչություն չունեն Ադրբեջանի հետ սահմանի լարվածության հետ»,-ասաց Ստեփանյանը։
ՀՀ զինված ուժերը գերժամանակակից Սու-30ՍՄ կործանիչները ստացել են 2019 թվականի վերջին: Նրանց անձնակազմը սկսել է ինտենսիվ մարզումներ և ուսումնական թռիչքներ իրականացնել։ Հուլիսի սկզբին ՀՀ զինված ուժերի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով թիրախների խոցմամբ

ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: